Հարց։ Բարև Ձեզ, 7 օր ունեի արյունանման արտադրություն, սակայն դաշտանս 14 օր առաջ էր եղել, նախկինում նման բան չէի ունեցել, ուրիշ գանգատներ էլ չունեմ, ամուսնացած եմ։ Ինչի՞ց կարող է լինել։
Պատասխան։ Ձեր նշած գանգատը կարող է շատ պատճառներ ունենալ։ Առաջին հերթին պետք է բացառել հղիության առկայությունը, որից հետո որոշել հորմոնալ ստատուսը: Արյունային արտադրություն դաշտանից դուրս բացի հորմոնալ խանգարումից կարող է լինել էնդոմետրիումի պոլիպի, արգանդի միոմայի , ինչպես նաև արգանդի վզիկի մի շարք հիվանդությունների ժամանակ: Գինեկոլոգիական զննումը, փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունը թույլ կտան պատասխանել՝ վերը նշված խնդիրները առկա են, թե ոչ:
Լուսինե Հովսեփյան
[popup_anything id=”1161″]



