Անտրամաբանությունը, հանցավոր տգիտությունը ու իրականությունից կտրվածությունը վաղուց արդեն դարձել են սովորական։ Սակայն, ինչպես ասում էր մի հայտնի սուտասան, իրավիճակ է փոխվել։ Իրականում, փոխվել է։ Ներկայիս սահմանային ու աշխարհաքաղաքական իրավիճակում այս ամենը տանում է հայության զանգվածային բնաջնջման, տեղահանումների՝ դրանց բնորոշ ամբողջ միջնադարյան դաժանությամբ։ Իսկ կանանց համար հատկապես՝ կտտանքների, ստրկացման, դաժան մահվան:
Սյուզան Տեր-Գրիգորի ու այլ քրիստոնյա կանանց դաժան սպանությունները թուրքոման ահաբեկիչների կողմից
2019 թվականի հուլիսի 9-ին Սիրիայի Իդլիբ նահանգի բնակչուհու՝ Սյուզան Տեր-Գրիգորի դին գտնվեց։ Դիահերձումը պարզեց, որ սպանելուց առաջ նրան մոտ 9 ժամ կտտանքների են ենթարկել, բազմակի անգամներ բռնաբարել, այնուհետև՝ քարկոծելով սպանել։
Սյուզան Տեր-Գրիգորը առևանգվել էր նախորդ օրը՝ հուլիսի 7-ին, Թուրքիայի կողմից ֆինանսավորվող ու զինվող իսլամական ահաբեկիչների կողմից։ Նա թոշակառու էր ու կամավորական հիմունքներով խնամում էր Իդլիբի Յաքուբիա գյուղի եկեղեցին, իսկ մինչ թոշակի անցնելը աշխատել էր որպես արաբերենի ուսուցչուհի։

Սյուզան Տեր-Գրիգորը տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քրիստոնյա կանանցից է, որոնք կտտանքների ու բռնաբարությունների միջով անցնելով՝ կնքել են իրենց մահկանացուն Թուրքիայի կողմից ֆինանսավորվող իսլամիստ ահաբեկիչների ձեռքում 2011-ին Սիրիայում սկսած ահաբեկչական պատերազմի ընթացքում։ Հայերին, առավել ևս եկեղոցու սպասավորներին, սակայն, ահաբեկիչները սպանում են առանձնակի դաժանությամբ։ Շատերի պատմությունները այդպես էլ չեն բացահայտվել, նրանց մասին ոչ ոք ոչինչ չգիտի․ այդ կանայք պարզապես անհետացել են։ Սակայն, ում պատմությունները բացահայտվել են, ահասարսուռ պատկեր են ներկայացրել։

Խաղաղության քարոզը պատերազմի ժամանակ, բթացումը՝ վտնագին ընդառաջ․ օրվա հերոսը՝ Լենա Նազարյան
Զուգահեռ իրականությունում, սակայն, այլ իրավիճակ է։ Հայաստանը, այս ընթացքում ունենալով որոշակի անվտանգության համակարգեր, զերծ է եղել թուրքական ագրեսիայից։ Այդ ագրեսիայի բացակայության պայմաններում Հայաստանում ձևավորվել է հաճախ օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող անձանց մի խավ, որը կարողացել է բնակչության մեջ բթացնել վտանգի զգացումը։ Բազմաթիվ կանայք, այդ թվում, որոնք այս պահին զբաղեցնում են պետական պաշտոններ ու պատգամավորական մանդատներ ունեն, հանդիսանում են այդ խավի ներկայացուցիչ։ Վառ օրինակ է ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը։
Ո՞վ է նա․
- Աշխատել է որպես լրագրող «Հետք» կայքում (Ֆինանսավորվում է «Բաց հասարակության հիմնադրամների» կողմից, ավելի հայտնի որպես «Սորոսի ֆոնդ)
- Աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպությունում (Ֆինանսավորվում է «Բաց հասարակության հիմնադրամների» կողմից, ավելի հայտնի որպես «Սորոսի ֆոնդ)
- 2015-2016թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն»-ի շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրի համակարգող,
- «Եվրոպական կամավորական ծառայության» ծրագրով մեկ տարի անցկացրել է Ռումինիայում (Ռումինիան բավական սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ի դեպ, պետական և հասարակական գործիչների մակարդակով)
- Արժանացել է «Խոսքի ազատություն» մրցանակին (2013թ., «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ, որը նույնպես ֆինանսավորվում է «Բաց հասարակության հիմնադրամների» կողմից, ավելի հայտնի որպես «Սորոսի ֆոնդ)
Եթե ամփոփենք, Լենա Նազարյանի հիմնական գործատուն եղել է «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության կողմից ֆինանսավորվող պրոյեկտների շրջանակում։ Այս ամենի հովանավոր «Սորոսի ֆոնդ»-ը, ի դեպ ունի ընդգծված թուրքամետ դիրքորոշում։

Դեռ 2020-ի մարտին ֆոնդի Հիմնադիր Ջորջ Սորոսը հայտարարել էր․ «Եվրոպան պետք է սատարի Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի պատերազմական հանցագործությունների Սիրիայում»։ Թե ինչ պատերազմական հանցագործությունների մասին է խոսքը, հայտնի չէ, սակայն կարելի է կռահել, թե ինչու թուրքական ահաբեկչական ֆիանսավորման մասին խոսք անգամ չկա։
Այս ենթատեքստում, գուցե և արդեն զամանալի չէ Լենա Նազարյանի՝ «հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի», «հո չենք կարող անընդհատ ասել՝ դե մեր դեմ արյունարբու թշնամի է» վերջին հայտարությունները ու շարունակական խաղաղության քարոզը մեր երկիրը նվաճել ցանկացող, Արցախը գրաված, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի օկուպացիայի նախադրյալները դնող թուրքաադրբեջանական ագրեսիվ տանդեմի նկատմամբ։
Հայ կանանց դերը աղետի կանխման գործում
Հայ կինը միշտ է կրել ազգապահպանման բեռը։ Պահելով հոգու մաքրությունը, տիրապետելով սեփական մշակույթին ու պատմությանը, վառ պահելով ընտանեկան ու ազգային ավանդույթների օջախը՝ նա կրել է այդ պատվաբեր առաքելությունը դարերով։
Վերջին տարիներին սակայն, կարծես, ինչ-որ բան սկսում է փոխվել։ Օտարերկրյա ֆինանսավորմամբ տասնյակ ֆոնդեր, կառույցներ ու ակտիվիստներ կանանց շրջանում ապակառուցողականություն են քարոզում։ Ընտանիք չունենալը՝ կայացվածություն, անկանոն սեռական կապերը, որոնք անխուսափելիորեն բերում են հոգեբանական խնդիրների, սեռավարակների ու բակտերիալ ինֆեկցիաների՝ ազատություն, ծխելը-խմելը նորմա են որպես ներկայացնում։
Այս ամենի մեջ, սակայն, թերևս ամենավտանգավորը մեկ այլ քարոզ է՝ թշնամու առաջ դարպասները բացելու քարոզը։ Ամեն ալիքով ու ամեն կայքից, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են օրվա իշխանությունների ու նրանց օտարերկրյա հովանավորների հետ թուրքադրբեջանական ագրեսիվ պետությունների հետ հաշտեցման ու համերաշխության քարոզ է ընթանում։ Այդ քարոզը համատեղվում է Հայոց Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու քարոզի հետ ու դառնում բազմակի վտանգավոր։
Պետք է հիշել, սակայն, մի կարևոր բան․ Թուրքիան երբեք չի ապրի այլ ազգերի հետ հաշտության պայմաններում՝ անկախ հարաբերություններից ու սուբյեկտիվ գործոններից։ Դա չէ այդ պետության մոդուս օպերանդին։
Նկարում Սիրիայի նախագահ Ասադն ու Էրդողանն են՝ իրենց կանանց հետ՝ 2009 թվականին։ 2011-ից սկսած Թուրքիան օկուպացնում է Սիրիայի ամբողջ հյուսիսը և այժմ ամբողջ սահմանի երկայնքով 30 կիլոմետր խորությամբ «անվտանգության գոտի» է գրավել՝ այն ամբողջությամբ ինտեգրելով թուրքական ենթակառուցվածքներին։

Այսօր, այդ ու Սիրայի այլ տարածքներում սպանվում ու բռնաբարվում են կանայք, գողացվում ու վաճառվում է նավթ, երկիրը կործանված է։
Հայ կանայք պետք է այս ամենը իմանան։ Որքան էլ դժվար ու բարդ լինի, պետք է շարունակեն հայկական պետության ու ազգապահպան իրենց առաքելությունը՝ չտրվելով թշնամու կողմից ուղղորդված կամ մոլորության արդյունքում թշնամու քարոզը երկրի ներսում իրականացնող կանանց ցնդաբանություններին։
Հայ կանայք պետք է քննեն ու քննադատեն Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի ոսկորների վրա կառուցված պետության քարոզչությունը Հայաստանում։ Հայ կանայք պետք է չհանդուրժեն ու պետք է բարձրաձայնեն իրենց դժգոհությունը։
Թուրքական ահաբեկչական կառույցները մեզ հետ խաղաղ ապրելու չեն գալիս։ Նրանք ուշ թե շուտ անելու են այն, ինչ արել են 600 տարի՝ կոտորել Հայերին։
Հայաստանի փրկության գործում կնոջ դերն այսօր ուրույն է, անգնահատելի։ Սիրելի՛ կանայք, ոտքի ելեք, թույլ մի՛ տվեք Հայաստանի թրքացումը։ Կանխեք մոտալուտ ցեղասպանությունը, հայ կնոջ, երեխայի, զինվորի բնաջնջումը։
Հոդվածը ոգեշնչված է գեոքաղաքական վերլուծաբան Աննա Աբրահամյանի 2021 թվականի, Ապրիլի 2-ի «Մենք բոլորս պոտենցիալ Սյուզան Դեր-Քրիքոր ենք» ֆեյսբուքյան լայվից։


