Համբույր

Կանանց և տղամարդկանց վերաբերմունքը համբույրին շատ տարբեր է։:

համբույր

Կան մարդիկ, ովքեր բացարձակ ՉԵՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ համբուրվելը, խուսափում են կամ կարևորում են հարաբերությունների միայն սկզբնական շրջանում, հետո ոչ, ինչն այդքան էլ ցանկալի չէ։

Համբույրը

  1. միայն շրթունքների հպումը չէ, այլ առաջին հերթին սիրելիի հետ շփման միջոց,
  2. սիրախաղի անբաժանելի և շատ կարևոր մասն է, զգացմունքի արտահայտման միջոց,
  3. կարող է արտահայտել փաղաքշանք, կիրք, սեր կամ ատելություն։

Համբույրի ժամանակ թույլ ես տալիս դիմացինին մտնել անձնական տարածություն և փոխանակվել որոշակի ինֆորմացիաներով․
զգացողություններ, ֆերոմոններ, և գենետիկ տեղեկություններ թքի միջոցով։ Բացի այդ, այն պատկերացում է տալիս անձի սեքսուալության մասին՝ դրանով իսկ հնարավորություն տալով հասկանալ, այդյոք կա համապատասխանություն թե ոչ։

Տարբերում են մակերեսային և խորը համբույր։

  • Մակերեսային համբույրները սեռական հարաբերության անփոխարինելի մասնիկն են։
    Առանց դրա ինտիմ մտերմությունը կորցնում է իր գրավչությունը։
  • Լեզվի մակերեսին կան բազմաթիվ ընկալիչներ, որոնք հնարավորություն են տալիս զգալ սիրելիի մարմնի համը։
  • Խորը համբույրները կրքի դրսևորման միջոց են, որի ժամանակ կարելի է անել ամենատարբեր իմպրովիզները, ավելի հետաքրքիր դարձնել սեռական կյանքը և զուգընկերոջ հետ հարաբերությունները։ Կարելի է օգտագործել մրգի փոքրիկ կտորներ, կոնֆետ, սառույց, և այլն

տեխնիկան 

պետք է սկսել մակերեսային համբույրից, որից հետո պրոցեսի մեջ ընդգրկել նաև լեզուն,
համբուրվելուց առաջ կարելի դիպչել սիրելիի կզակին, հանգիստ շնչելով՝ բարձրանալով դեպի վեր և մատով դիպչելով շուրթերին,
կարգավորել շնչառությունը, որն ի դեպ շատ կարևոր է նաև սեռական հարաբերության ընթացքում, մասնավորապես օրգազմի ժամանակ։

Ճիշտ շնչառությունը ուժեղացնում է սեքսուալ զգացողություններ։ Կարևոր է, որ զույգի շնչառությունը լինի սինխրոն։
Բացի այդ , պետք է վայելել ամեն վայրկյանը։

Համբույրը զույգի միջև ուժեղ հուզական կապ է ստեղծում, և միայն դրա շնորհիվ նույնիսկ զույգը կարող է հասնել բավարարվածության:
Կարևորեք այս գեղեցիկ երևույթը՝ անկախ հարաբերությունները ինչ մակարդակի են։ Այն միշտ պետք է լինի զույգի հարաբերություններում

 

Dr. Lusine Stepanyan