Advertisementjobs.am

Կարիերա և աշխատանք. այս տերմինների միջև իրական տարբերությունը ձեր վերաբերմունքն է: Կարիերաները հիմնականում սկսում են կրթությունից:
Շատ մարդիկ ընտրում են այլ աշխատանքներ, կանի որ իրենց կրթությունը թույլ չի տալիս սեփական կարիերան սկսել, չնայած, որ յուրաքանչյուր աշխատանք՝ անկախ բնույթից, կարող է կարիերայի սկիզբ հանդիսանալ:

Ինչպե՞ս տարանջատել կարիերան աշխատանքից

Կարիերա և աշխատանք հարաբերակցությունում կարիերան վերաբերում է փորձի կուտակմանը և մասնագիտական ու աշխատանքային հմտությունների խորացմանը:
Իսկ աշխատանքն այն գործունեությունն է, որի միջոցով անհատը կարող է գումար վաստակել: Դրա համար կրթություն կամ հատուկ որակներ կարող են և չպահանջվել:

Վերջապես, արդյո՞ք ձեր աշխատանքային փորձը կամ կրթությունը ձեզ ինչ-որ տեղ կարող են հասցնել:
Թե՞ դուք պարզապես հերթով փոխում եք աշխատավայրերը՝ առանց որևէ հստակ պլանի:

Կարիերան ընդդեմ աշխատանքի. որի՞ն տալ նախապատվությունը

Կարիերա և աշխատանք հակամարտության մեջ պետք է ծանրութեթև անել մի շարք կարևոր հարցեր:
Օրինակ՝ երազած կարիերան սկսելու համար դուք կարող եք ստիպված լինել փոխել ձեր բնակության վայրը, սկզբնական շրջանում չնչին գումար աշխատել ու պայքարել առաջխաղացման համար:
Անյուամենայնիվ, ինչ էլ որ անելիս լինեք, արե՛ք դա եռանդով ու առանց դադարելու:
Եթե հաջորդ առավոտյան արթնանալու եք ու չշարունակեք նախորդ օրվա կիսատ թողած գործը, համարեք, որ իզուր էլ նախաձեռնել եք այդ գործը:

Լինել գործնակա՞ն, թե՞ գնալ երազանքի հետևից

Ընտրությունը ձերն է: Դժվար է թողնել այն աշխատանքը, որը քեզ ստաբիլ եկամուտ է բերում ու լուծում տարրական հարցերը: Մյուս կողմից էլ, ոչ մի կերպ չի կարելի մնալ նույն տեղում և չպայքարել նոր հեռանկարների համար:

Պետք է սովորել աշխատանքի և երազանքի միջև հավասարակշռությունը պահել, մինչև որ ձեր երազանքը կդառնա նաև ձեր աշխատանքը:

Նյութի աղբյուր՝ www.linkedin.com, www.somewherelost.com

Կարծիքներ՝

Please enter your comment!
Please enter your name here