Advertisementjobs.am

Մայրական կաթը յուրահատուկ բաղադրություն ունի, քանի որ այն պարունակում է վիտամիններ․ սննդարար նյութեր և հակամարմիններ, որոնք երեխային պաշտպանում են տարբեր հիվանդություններից:

Մասնագետները բազմիցս նշել են, որ յուրաքանչյուր մոր կաթ ինքնին եզակի է և ստեղծված հատուկ իր երեխայի համար՝ հաշվի առնելով նրա պահանջմունքները: Հետևաբար,  փոքրիկին կրծքով կերակրելը շատ կարևոր է ոչ միայն երեխայի, այլև մայրիկի համար: Կրծքով կերակրելու թեմայի շուրջ  մասնագետների շրջանում մշտապես տարաձայնություններ են եղել: Շատ բժիշկներ նշում են, որ նախքան երեխայի ծնունդը կրծքով կերակրելու համար հղի կինը  պետք է նախապատրաստի իր կուրծքը, իսկ որոշ մասնագետներ էլ համոզված են, որ փոքրիկին կրծքով կերակրելը լրացուցիչ վերապատրաստում չի պահանջում:

Հղիության ընթացքում կինը պետք է խորհրդակցի իր բժշկի հետ,  ստանա իրեն անհանգստացնող հարցերի պատասխանները և կրծքով կերակրելու վերաբերյալ բոլոր մանրամասները: Սովորաբար, կանայք լրացուցիչ վերպատրաստման կարիք չունեն, հատկապես այն դեպքում, երբ կաթնագեղձերչը չեն փոխել իրենց ձևը, իսկ կրծքի մաշկն էլ առաձգական է: Եթե մասնագետը խորհուրդ է տալիս նախքան երեխային կրծքով կերակրելը նախապատրաստել կրծքերը, ապա կինը պետք է զգույշ լինի, քանի որ կրծքի նախապատրաստումը կարող է վաղաժամ ծննդաբերության հանգեցնել:

Ծննդաբերությունից առաջ կանայք կարող են պատրաստվել կրծքով կերակրելուն՝ հետևելով  այս պարզ մեթոդներին:

Ձգել կրծքերը

կրծքով կերակրելԾննդաբերությունից մի քանի ամիս առաջ կարելի է սառը ջրով լվալ կրծքերը, սրբել և մի քանի րոպե սրբիչով փաթաթել:  Այս պրոցեդուրայից հետո խորհուրդ է տրվում լոգանք ընդունել:

Մերսել

կրծքով կերակրել

Եթե կնոջ կաթնագեղձերը ծավալով փոքր են, ապա մերսումների շնորհիվ կաթնագեղձերի չափերը փոխվում են: Այս պրոցեդուրան շատ պարզ է, ուղղակի  հարկավոր է բթով և ցուցամատով նրբորեն մերսել և քաշել: Մի քանի շաբաթվա ընթացքում այս մեթոդը իր դրական արդյունքները կտա:

Բարոյական և հոգեբանական նախապատրաստում

Մասնագետները նշում են, որ կնոջ հոգեբանական կայուն վիճակն ավելի կարևոր է, քան ցանկացած մերսում: Ուստի, հղիության ընթացքում յուրաքանչյուր կին պետք է կրծքով կերակրելու մասին գրքեր կարդա, զրուցի ընկերների և բարեկամների հետ, որոնք արդեն անցել այն երեխային կրծքով կերակրելու փուլը: Նրանց խորհուրդները կարող են օգնել անփորձ կնոջը: Բացի այդ, կարևոր է ստանալ նաև զուգընկերոջ, քրոջ և մոր աջակցությունը  հատկապես ծննդաբերությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում:

Կրծքով սնուցման ընթացքում կնոջ մոտ չեն բացառվում  կրծքի ճաքերն ու վերքերը, որոնք առաջանում են այն դեպքում, երբ կաթն ուտելուց հետո փոքրիկը քնում է կուրծքը բերանում: Կրծքերի մասին պետք է  հոգ տանել և երեխային կերակրելուց հետո անպայման ջրով մաքրել: