Advertisementjobs.am

Կանայք ինչ միջոցի ասես, որ չեն դիմի տղամարդկանց ուշադրությունը գրավելու և նրանց սիրուն արժանանալու համար: Առաջին միջոցը, որ նրանք մտածում են, գեղեցիկ ու խնամված լինելն է: Սա, անշուշտ, շատ կարևոր է, սակայն միայն արտաքին գեղեցկության մասին հոգ տանելը բավական չէ: Կան շատ ավելի կարևոր հատկանիշներ, որոնք կնոջն իսկապես գրավիչ են դարձնում:

Ահա թե ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա կինը, որպեսզի գրավիչ լինի տղամարդկանց աչքերում:

Ինքնավստահ

Ինքնավստահ կինը գիտի, թե ով է ինքը: Նա ոչ մեկի կարիքը չունի, ով կասի իրեն, թե ինչքան լավն է: Նա գիտի դրա մասին: Նա գոհ է ինքն իրենից: Նա ունի հստակ արժեքներ ու սկզբունքներ և միշտ հավատարիմ է դրանց: Նա գիտի՝ ինչ է անում և ինչի համար է անում: Նա հավատում է ինքն իրեն, իր նպատակներին և անում է այնպես, որ կողքինները ևս հավատան դրանց:

Գրավիչ կին

Հետաքրքիր և ուրախ

Գրավիչ կինը միշտ հետաքրքիր արկածներ է որոնում և ուրախանում դրանցից: Նա չի վախենում նոր բաներ փորձելուց, նոր վայրեր գնալուց, նոր ուտելիքներ ուտելուց: Նա անընդհատ ուզում է նոր գիտելիքներ ձեռք բերել. դա հետաքրքիր ու ուրախալի փորձ է նրա համար: Այո՛, տղամարդիկ սիրում են արկածներ փնտրող կանանց:

Կանացի և գեղեցիկ

Գրավիչ կինը չի տառապում նորաձև լինելու մոլուցքով: Նա գիտի կանացի լինելու գաղտնիքը և բավարարվում է դրանով: Նա կարող է գեղեցիկ ու կանացի լինել և՛ բարձրակրունկ կոշիկներով, և՛ հողաթափերով: Կանացի կինը հավասարապես գրավիչ է և՛ սեքսուալ զգեստով, և՛ սովորական ջինսե տաբատով: Նրան ծանոթ չէ փողոցային ու բռի խոսելաոճը: Նա գիտի ինչպես ժպտալ և դա հաճախ է անում: Նա պարզապես գիտի, թե ինչպիսին պետք է լինի իսկական կինը:

Գրավիչ կին

Խելացի

Գրավիչ կինն ինտելեկտուալ է ու խելացի, սակայն չի պարծենում դրանով: Նա միշտ գիտի՝ ինչ է կատարվում աշխարհում, միշտ տեղեկացված է ամեն ինչից, և նրա հետ զրուցելն իսկական հաճույք է: Սա չի նշանակում, որ գրավիչ կինը պարտադիր պետք է զինված լինի ամենատարբեր գիտելիքներով, այլ նշանակում է, որ նա ցանկանում է սովորել և ձեռք բերել ուսուցանող ու օգտակար գիտելիքներ: Եվ դա, իրոք, գրավիչ է:

Անմիջական և սիրալիր

Գրավիչ կինը միշտ կարողանում է ստեղծել հարմարավետ, անմիջական ու հաճելի մթնոլորտ իր և շրջապատի մարդկանց համար: Նա խոսում է ժեստերի լեզվով ու գրավիչ խոսքով: Նա հաճախ է ժպտում, նայում զրուցակիցների աչքերի մեջ և հետաքրքրությամբ լսում նրանց: Նրա հետ զրուցելն իսկապես հաճելի է բոլորի համար: Սիրալիր լինելը գրավիչ է տղամարդկանց համար:

Գրավիչ կին

Ցանկանում է մայր դառնալ

Գրավիչ կնոջը հաջողվում է դառնալ երեխաների սիրելին: Նա հրաշալիորեն լեզու է գտնում բոլոր երեխաների հետ: Նա սիրում է երեխաներ և ցանկանում է ունենալ իր սեփական երեխան: Տղամարդը չի կարող ունենալ ընտանիք, եթե կին չունի, ով ևս ցանկանում  է երեխաներ ունենալ, ուստի մայր դառնալու ցանկությունը ևս կարող է կնոջը գրավիչ դարձնել տղամարդկանց աչքերում:

Ինչպես հասկացանք, գրավիչ կին լինելու բանաձևն այդքան էլ բարդ չէ. մի քիչ ինքնավստահություն, մի քանի ժպիտ, մի փոքր սիրալիրություն, մի փոքր էլ կանացիություն, չմոռանանք նաև խելքի ու երեխաների մասին, ու Դուք տղամարդկանց համար դառնում եք անսահման գրավիչ կին, ինչի մասին այդքան երազում էիք:

Կարծիքներ՝

Please enter your comment!
Please enter your name here