Կաթնամթերքի, մսամթերքի և ձկնեղենի ներմուծումը փոքրիկի սննդակարգ պետք է կատարել ժամանակին՝ հնարավոր առողջական խնդիրներից խուսափելու համար: Մեր փոքրիկը մեր երջանկությունն է։

Կաթնամթերք

Երբ է կարելի երեխային կաթնամթերք և մսամթերք տալ

8-9 ամսականում երեխային հարկավոր է կաթնաշոռ և կեֆիր տալ:
Ավելի վաղ չի  թույլատրվում:
Կաթնամթերքը հարուստ է սպիտակուցներով, ուստի ավելի վաղ հասակում երեխան չի կարող մարսել կովի կաթը կամ կաթնաշոռը:

Մսամթերք

երեխայի սնունդ

1 տարեկանում երեխայի սնունդը կարող է պարունակել միայն տավարի կամ հորթի եփած միս: Սկզբում երեխայի սնունդին պետք է ավելացնել 1  թեյի գդալ մանրացված միս, ապա աստիճանաբար չափաբաժինը  հասցնել 1-2 ճաշի գդալի: Երեխաներին արգելվում է ամեն օր միս ուտել: Շաբաթվա ընթացքում 2-3 օրը պարտադիր է  փոքրիկին միայն բանջարեղենով և մրգերով կերակրել:
Մսով արգանականեր երեխան կարող է ուտել միան 2-3 տարեկանում, իսկ մինչ այդ  փոքրիկի համար բանջարեղենային ապուրներն ավելի օգտակար են:

Ձկնեղենը որպես երեխայի սնունդ

երեխայի սնունդ

Եթե երեխան ձկների հանդեպ ալերգիկ դրսևորումներ չի ցուցաբերում, ապա 1 տարեկանում փոքրիկի սննդակարգում պետք է ներառել եփած ձուկ և ձկան ապուր:
Շաբաթական 1 անգամ երեխային կարելի է խաշած ձուկ կամ ձկան կոլոլակ տալ:
Սննդին կարելի է նաև ձկան յուղ ավելացնել: