Կնոջ օրգանիզմը նուրբ համակարգ է՝ փոխկապակցված շղթաներով: Եթե այն աշխատում է տարիքին և բնության օրենքներին համահունչ, ապա յուրաքանչյուր տարիքում էլ կինը կարող է լինել գեղեցիկ և կյանքով լի:
Բնության կողմից տրված հոմեոստազի խախտվելու պարագայում մենք ունենում ենք որոշակի խնդիրներ հետադարձ կամ անհետադարձ, որոնք վերածվում են պաթոլոգիաների: Կնոջ օրգանիզմը օժտված է նաև մի առանձնահատկությամբ. այն ունի հայելիներ: Ինչպես օրինակ դաշտանային ցիկլը:
Կրելով ցիկլիկ բնույթ՝ այն ապահովում է կնոջ օրգանիզմում ձվազատումը հետևաբար հղիանալու ունակությունը:
Եթե կնոջ արտաքինում առկա է որևիցե տեսանելի խնդիր օրինակ մարմնի կամ դեմքի վրա մազածածկութ, մարմնի քաշի ավելացում, մազաթափություն, հատուկ ուշադրության է արժանի դաշտանային ցիկլի բնույթը տևողությունն ու հաճախականությունը, ոչ քիչ կարևոր է տրամադրության փոփոխությունները, ապա դիտարկել է պետք խնդիրը որպես օրգանիզմում առկա պաթոլոգիա: Պետք է բոլոր քայլերն անհապաղ ուղղել խնդրի հայտնաբերմանը, և լուծել այն՝այսինքն բուժել:
Բուժելով պատճառը՝
մենք ունենալու ենք տեսանելի խնդրի կամ արտաքին դեֆեկտի շտկում, օրգան համակարգերի ֆունկցիայի կարգավորում: Հասկանալի է, որ շտկելով միայն արտաքին դեֆեկտը, ապագայում խնդիրն ավելի է խորանալու դեֆեկտը չի կարգավորվելու և մենք առնչվելու ենք ավելի խորացված և բազմապրոֆիլ պաթոլոգիաների հետ:
Երբեմնՙ առանց խորքային խնդիրը գիտակցելու, կանայք որոշում են ավելորդ մազածածկույթից ազատվել էպիլյացիայի միջոցով: Մինչդեռ խնդիրը՝ հորմոնալ փոփոխություններն ու պաթոլոգիաները մնում են՝ ունենալով ավելի ծանր հետևանքներ:
Նույն տրամաբանությամբ և գիրության ու ավելորդ քաշի խնդիրը փորձեր է արվում շտկել ֆիթնեսի, դիետաների, տարատեսակ միջամտությունների օգնությամբ: Մինչդեռ հորմոնալ ֆոնի պատշաճ շտկումը կարող է ինքնաբերաբար լուծել և գիրության ու ավելորդ քաշի խնդիրը:
Ցանկացած կին գանգատների պարագայում կամ էսթետիկ պրոցեդուրայի նախապատրաստվելիս առաջին հեթին պետք է այցելի գինեկոլոգի զննություն:
Գինեկոլոգ-սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու




