Սնկային բացատՙ
Աննա Բաղդասարյանի օգնությամբ այսօր հետաքրքիր աղցաններ շարքից պատրաստելու ենք այս գեղեցիկ ու համեղ աղցանը: Դուք խոհանոցում հավաքվեք, հարմար աման վերցնեմ, գամ: Այսպես, ուրեմն, Աննայի խորհրդով վերցնում ենք ոչ շատ խորը աման, քանի որ աղցանը շուռ ենք տալու վերջում, խորը լինելու դեպքում գլխացավանքի մեջ կընկնենք: Մոտ 7-8 սմ խորությունը լրիվ բավարար է: Ամանի մեջ սննդային թաղանթ ենք փռում այնպես, որ ծայրերը...
Մարս
Ալկոհոլ, շոկոլադ, նուրբ, հալվող շերտեր, հետաքրքիր համադրություն: Ռոմանտիկ երեկոյի նկարագրություն չէ սա, այլ մի շատ հեշտ ու անչափ համեղ տորթի: Իսկ թե որն ինչ է նշանակում և ինչու եմ այսպես նկարագրում, հիմա ինքներդ կհասկանաք:
https://www.youtube.com/watch?v=wHRXUeVsAQQ Գորդոն Ռեմսին բրիտանական հայտնի խոհարար է: Այս տեսանյութում նա ցուցադրում է մի շարք խոհարարական հնարքներ կապված համեմունքների, բանջարեղենի և մրգերի կտրատման, մսի և ձկան արագ եփման, ինչպես նաև մրգերի թարմ պահպանման հետ:
Կիտրոնով աղանդեր
Ցիտրուսային աղանդերը միշտ առանձնահատուկ նրբերանգ է հաղորդում մեր խահանոցում արարված տեսականուն: Այսօր այդ տեսականին թարմացնում ենք: Աննա Պապյանն առաջարկում է  պատրաստել այս գեղեցիկ և նրբահամ աղանդերը: Մենք էլ սիրով ընդունում ենք առաջարկն ու անցնում գոծի: Բայց նախ գրանցում ենք բաղադրիչները: Խմորի համար՝ Ալյուր-225 գ Փխրեցուցիչ-0.5 թեյի գդալ Կարագ-175 գ Ձու- 1 հատ Աղ  Միջուկի համար Շաքարավազ-190 գ Կիտրոն- 2 փոքր, կամ 1 մեծ (օգտագործելու ենք կեղևի քերուկն ու քամված...
Փափուկ բուլկիներ՝ գոլորշու վրա
Նախաճաշին համեղ, տնական ու շատ փափուկ բուլկիները անփոխարինելի են՝ մի բաժակ թեյի ու տնական ելակով մուրաբայի հետ: Համաձայն չե՞ք: Ելակով մուրաբան պատրաստելու համար արդեն ուշ է, իսկ այ բուլկին խոստանում եմ՝ միասին կստանանք: Համեցեք մեր խոհանոց: Տետրերը չենք մոռանում: Մեզ հարկավոր է 3-4 ձու 12 ճաշի գդալ շաքարավազ 100 գ կարագ 70 գ ձեթ (կես սուրճի բաժակից քիչ ավելի) Կես թեյի գդալ աղ 400 գ կաթ 1 ճաշի...

Մաննիկ

Մաննիկ
Այս համեստ թխուկը մեզ մանկություն կտանի: Պարզ, արագ ու զարմանալիորեն համեղ: էլ ինչ է պետք, երբ չգիտես՝ երեկոյան թեյի հետ ինչ հյուրասիրել սիրելիներին: Ով հիշեց, ով էլ նոր կծանոթանա: Բոլորդ միասին դեպի խոհանոց: Ես պատրաստ ձեզ եմ սպասում՝ Սոֆիա Սարգսյանի հետ միասին: Նա է այսօր մեզ օգնելու: Մի տեսեք ինչ սիրուն է պատրաստել: Լուսնակարում Սոֆիայի աշխատանքն է: Գրում ենք բաղադրիչները: 1 բաժակ...
Խնձորով շերտավոր կարկանդակ
Մայրիկիս պատրաստած աս համեղությունն եմ առաջարկում այսօր։ Ճիշտ որ’ մայրիկի եփածն ուրիշ է։ Դարչինի բույրը գայթակղեց, այնպես չէ։ Դե ուրեմն’ համեցեք։ Բայց նախ գրանցենք բաղադրիչները. Խմորի համար` 400 գ կաթ 1 ճաշի գդալ խմորիչ (դրոժ) 1 ճ գդալ շաքարավազ (խմորիչի հետ լցնելու համար) 2 ձու 70 գ ձեթ 50 գ հալեցված կարագ 1 թեյի գդալ աղ 5 ճաշի գդալ շաքարավազ Ալյուր Միջուկի համար` Խորիզ, խնձոր, դարչին….. Կաթի կեսի վրա լցնում ենք խմորիչն ու մեկ ճաշի...
Տորթ՝ Մարիամ
Հետաքրքիր անվանումով այս համեղությունն ենք պատրաստելու: Մեզ այդ հարցում կօգնի Թամարա Գյուլզադյանը: Պատրաստվեք, սկսում ենք: Տետրերը բացեք, թելադրում եմ բաղադրիչները.  Խմորի համար 4 դեղնուց 1 բաժակ շաքարավազ 300 գ փափուկ կարագ 2 թեյի գդալ քացախ 0.5 թեյի գդալ սոդա 3 բաժակ ալյուր Բեզեի համար 4 սպիտակուց 180 գ շաքարավազ (250 գրամանոց բաժակով ոչ լիքը) 1 բաժակ մանրացված ընկույզ Կրեմի համար 1 տուփ եփած խտացրած կաթ 200 գ կարագ Սկսեցինք: Դեղնուցները հարում ենք շաքարավազի հետ միասին: Այստեղ չմոռանամ ասել, որ...
Խնկալի
Համեղ, ամենօրյա կերակրատեսակներից առաջարկում եմ այսօր պատրաստել խնկալի: Բառի ստուգաբանությունն ուսումնասիրելիս հանդիպեցի հետաքրքիր տեսակետի, որի համաձայն խնկալի բառը ամենևին էլ վրացական ծագում չունի: Այն հայկական է: Բառի մեջ առկա ՛՛խնկ՛՛ արմատը  հենց խունկն է, հետևաբար խնկալի նշանակում է անուշաբույր: Սա իմանալուց հետո էլ ավելի մեծ ոգևորությամբ կանցնենք գործի: Մեզ հարկավոր է՝ Խմորի համար 1 բաժակ սառը ջուր 1 լիքը թեյի գդալ աղ Մի քանի կաթիլ ձեթ Ալյուր Միջուկի...
Շոկոլադային բիսկվիթ
Շոկոլադի երկրպագուները թող հավաքվեն: Կրկին համեղ ու բուրումնավետ շոկոլադի համն ու բույրն ենք վայելելու: Սիրո՞ւմ եք, ուրեմն եկեք միասին պատրաստենք: Մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները. Խմորի համար 4 ձու 1 բաժակ շաքարավազ 100 գ հալած կարագ 3 ճաշի գդալ կակաո 100 գ կաթ 1 ճաշի գդալ կոնյակ Վանիլին 1 թեյի գդալ սոդա ալյուր Կրեմի համար 0.5 տուփ եփած խտացրած կաթ 50-100 գ կարագ Ի դեպ, նշեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group-ում: Թասի...