Աչքս ժամից չէի հեռացնում: Րոպեները հաշվելով էր օրն անցել: Դավաճան մի բան կա սրա մեջ: Սպասվածը միշտ է ուշանում. աքսիոմի ուժ ունի:

Արդեն տերևների խշշոցն անգամ դռան ճռռոցի հետ էի խառնում: Պատուհանը փակել էր պետք:

Երևաց դռների մեջ: Անսահման մի կարոտի ուժով արագ առաջ նետվեցի: Պարանոցն անվերջ գրկելու ու գրկի հավերժի մեջ մարելու համար կյանքս կտայի, բայց հիշեցի. մենակ չէինք:

Մրսած էր ու հոգնած:

Թեյի սեղանի շուրջ ջերմ զրույցը երբեք այսքան տանջող ու երկար չէր եղել:

Մեկ ամսվա կուտակված կրակներն էին թեժացել ու մթնեցրել աչքերիս առաջ: Կողքիս, մոտ ու այդքան հեռու: Անհամբեր ձեռքը գրկելու պատրաստ շարժումով մոտեցել էր աննկատ: Բարակ տաբատիս գործվածքը չխանգարեց տաքը զգալու: Թաքուն վայելքի մեջ նոր մի աշխարհ էի գտել: Զարմանքով նկատեցի, որ լարված հայացքիս հակառակ՝ ոտքերս բացել էի: Անհամբերությունից սառնությունը կորցրած  ձեռքն ավելի մոտ զգալու համար էր երևի: Չգիտեմ: Նուրբ տաքը թրթիռներից շատ արագ թացության փոխվեց: Տաբատն արդեն շատ էր խանգարող:

Մտքում հաստատ արդեն որերորդ անգամ գրկված սենյակ էր մտել կամ հարմար տեղավորվել հենց բազմոցին,  հազար ու մի պատկեր էր ձևացրել ու մարել էր տաքի հոսքից:

erotic story erotic story

 

Ուշ գիշերվա խաղաղությունը վայելելու համար չէր, որ ցնծացի, երբ բոլորն արդեն սենյակներում էին. խաղաղությունն այսօր իմ տարերքը չէր:

Պառկել էր: Ճանապարհից ու ժամային գոտիների փոփոխությունից հոգնած՝  ինձ սպասելով էլ քնել էր: Սովոր անկողինն օրորի նման մի բան է, որ միշտ հարազատ է:

Սովորությանս համաձայն տաք լոգանքից հետո կիսամերկ շրջել էի ուզում:

ero story

Ուրվականի մի պար, որ ամեն գիշեր խելքահան էր անում, որ սպասված ներկայացման նման գամում էր տեղում ու վայելքի մատնում: Հույզերն ավելի գրգռելու համար քայլքս փոխվում էր միշտ, շարժումներս դանդաղում:

_Մարմնացած երազ ես,_ասում էր:

_ Երազները վայելելու համար են:

Վայելքի համար էի շնչում՝  մի տեսակ ուրիշ օդով ուրիշ շնչով, որ թոքերս չէին հագեցնում: Խոր հոգոցի պես մի բան էր միշտ: Կիսամերկ ուրվականի խաղը երկար էր: Ամեն անգամ վայելում էի հրճվանքն ու սպասումի քաղցրությունը լեզվով մաքրում շուրթերիցս:

Ոտնաթաթերի վրա թեթև քայլքով թափանցիկ մի հմայք էի, խորամանկ հայացքով, որ կանչելով վանում է հեռու… Վայելքի ժամն ուրվականներն են թելադրում:

Դիվական թեթևությունը անտանելի գրգիռ էր բերում, որ վարակում  էր շղաշրոտ աշխարհս: Հայացքի մեջ անհամբեր մի բան կար.  պահի հմայքն անվերջ էր:

Վերջին կիսամերկ հրճվանքիս գագաթնակետը ուղիղ մեկ ամիս առաջ  պատին սեղմված էի վայելել:

sex story

Անհամբեր ձեռքերը անփույթ, բայց նուրբ շփումով մարմինս զգացին: Ցնցումն էի զգում, որ ականջներումս արձագանքել էր նույն պահին: Մի կողմից պատի ամրությունն էր… Ոտքերս կտրվել էին գետնից՝ ամուր օղակելով լարումի ուժ դարձած իրանը:

Հագուստ գրեթե չուներ: Չէի նկատել: Կիսամերկ ջերմությունը զգացի, որ ներսիս անհանգիստ հոսքին նոր թափ ներշնչեց: Մոտ աթոռին տեղավորելով՝ հայացքը փոխվեց: Ձեռքերով ոտքերս հեռացնելով՝  համարձակ հայացքով սահեց մաշկիս ճերմակով: Շրթունքների նուրբ խաղն անվերջ էր: Իրանս գրկած՝ առաջ էր բերել: Ծունկի եկած՝ իր երազանքի երազն էր դարձել:

Կոկորդս սեղմող հրճվանքը դուրս էր եկել, երակներիս տաքի հոսքին հարազատ՝  լցրել էր սենյակը:

_Վայելի՜ր:

Շաղված աչքերիս մեջ առաստաղն էր: Աթոռի թիկունքին ետ էի գցել գլուխս: Կիսաբաց շրթունքներիս արանքից սեղմված ատամների ձայնն էր ու սուր ճիչեր, որ խորքից են գալիս: Կոկորդս կրկին երազներս մատնեց: Ձայնս թուլությունն էր: Լավ գիտեի:

Մոլեգնած գրկում սենյակ հասա:

Երազները վայելելու համար են:

Այսօր, սակայն, ուրվական չկար: Մենակ չէինք:

Սենյակներում խաղաղություն էր:

Տաք շալով փաթաթված՝ լոգարանից ուղիղ սենյակ էի հասել: Կարոտած հայացքս չէի կտրում հոգնած, խաղաղ պատկերից:

Մենակ չէինք:

Լուռ ու թաքուն երազներն էլ վայելելու համար են:

Ճերմակ Վայելք