Կանայք սիրում են գեղեցիկ կազմվածք ունենալ, սակայն, երբ գալիս է մարզվելու պահը, նրանք ծուլանում են և տարբեր պատճառներով իրենց համար արդարացումներ գտնում: Այս կանանց համար մասնագետներն առաջարկում են ֆիտնես վարժություններ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից և   հասնել ներդաշնակության:

Մարդն իր էությամբ ծույլ է: Սպորտով զբաղվելու և առողջությունը պահպանելու փոխարեն նա սիրում է պառկել բազմոցին և, տարբեր պատճառ ներկայացնելով, հրաժարվել վարժություններից:

Ծույլերի համար նախատեսված ֆիտնեսը թույլ է տալիս տնային պայմաններում  սահմանափակ ժամանակահատվածում բարելավել կազմվածքը: Այսօր ֆիտնեսով կարելի է զբաղվել նաև ակումբներում և գեղեցկության սրահներում, որտեղ շատ վաղուց հասկացել են, որ ծույլերի համար նախատեսված ֆիտնեսը պետք է զարգացնել:

Այս կենտրոններում բոլոր պայմանները համապատասխանում են ծույլերի պահանջներին և ցանկություններին: Մասնագետներն ավելի են հեշտացրել վարժությունները և նվազագույնի հասցրել շարժումների քանակը:

Ի տարբերություն  ֆիտնես ակումբների՝ տնային պայմաններում հնարավոր չէ այդքան հեշտությամբ ցանկալի արդյունքների հասնել: Սակայն  պետք է պլանավորել և կատարել վարժություններ, քանի որ ո՛չ եղանակը, և ո՛չ էլ խցանումներն այլևս խանգարող հանգամանքներ չեն:

Տանը ուժային հատուկ մարզասարքերի միջոցով կարելի է վակումային մերսում անել, որը կօգնի այրել ճարպերը և ամրացնել մկանները: Բացի այդ, վակումային մերսումը ցելյուլիտից ազատվելու լավագույն տարբերակն է: Տնային վակուումային մերսող սարքերն ավելի հարմար են և թեթև:

mersum

Օգտագործման սկզբունքը նույնպես շատ պարզ է:  Կանոնավոր մերսումները կարգավորում են հորմոնալ բալանսը և նյարդային համակարգի աշխատանքը: Իհարկե, չենք կարող ասել, որ այս մեթոդները կարող են փոխարինել իսկական ֆիտնեսին, սակայն կանոնավոր ռեժիմը և լրացուցիչ մարզումները կտան իրենց արդյունքները: Այն կոչվում է ֆիտնես ծույլերի համար, քանի որ վարժությունները կարելի է կատարել բազմոցին պառկած վիճակում: Վարժությունը կատարելու համար հարկավոր է պառկել մեջքի վրա և ոտքերը 25 անգամ շարժել աջ-ձախ ուղղությամբ:

ֆիտնես

«Գրիր քո անունը» մանկական վարժությունը օգտակար է նաև մեծահասակաների համար: Պարզապես հարկավոր է բարձրացնել ոտքերը և գրել անուն-ազգանուն-հայրանուն: Ոտքերը մարզելու համար հարկավոր է կողքի պառկել, բռնել բազմոցի անկյունից և ոտքերը վերև-ներքև շարժել: Յուրաքանչյուր ոտքի համար խորհուրդ է տրվում 30 անգամ կրկնել վարժությունը: Այս անելուց հետո կարող եք որովայնի վրա  պառկել հատակին, ձգել ձեռքերն ու ոտքերը՝ սկզբում առաջ, հետո՝ վերև: Այս վարժությունն այնքան արդյունավետ է, որ կարող է փոխարինել միանգամից մի քանի շարժումների: Այն ձգում է որովայնը և մկանները: