ավելորդ քաշ

Քաշի վերահսկման ու ավելորդ քաշից խուսափելու մեթոդներից շատերը այնքան  հեշտ են ու այքնան մատչելի: Որոշ տարբերակներ նույնիսկ հաճելի են: Մենք չեն է էլ իմացել երբրևէ, որ դրանք կարող են նպսատել ավելորդ քաշից խուսափելուն:

Հետաքրքիր է, բայց մասնագետները խորհուրդ են տալիս ավելորդ սնունդ ընդունելուց խուսափելու համար  ուտելուց առաջ որովայնի շուրջ որևէ ժապավեն կապել: Ուտելու ընթացքում երբ սկսեք զգալ ժապավենի ձգվելը, պետք է դադարեցնել սնվելը: Հետաքրքիր է՝ որքանով է  սա արդյունավետ: Առաջին հայացքից պարզունակ ու անհեթեթ թվացող այս գործողությունն իրականում բավական լուրջ տրամաբանություն ունի. հաշվի առնելով, որ ուղեղին կշտանալու մասին լուրը համեմատաբար ուշ է հասնում՝  սա կօգնի, որ մինչ այդ տեղեկատվությունը յուրացնելը գիտակցաբար հաժարվեք ավելորդ սնունդի ընդունումից:

avelord qash

Եթե սիրում եք տաք լոգանքներ, ապա արեք դա հնարավորինս հաճախ: Եթե չեք վախենում սառը ջրից, խորհուրդ է տրվում փոփոխական ջերմաստիճանի ջուր օգտագործել՝ արյան շրջանառությունն արագացնելու համար: Սա, ըստ ոլորտի մասնագետների, նպաստում է  ավելորդ կալորիաների այրմանն ու հետևաբար քաշի նվազեցմանը: Վայելեք լոգանքն ու նիհարեք… Ավելի հաճելի տարբերակ դժվար է  մտածել:

Ասում են՝ եթե տանը սեղանին մշտապես թարմ մրգերով աղցաններ կան, կամ ուղղակի մրգամանը լի է առողջարար ու գայթակղիչ մրգերով ու բանջարեղենով, առողջ ապրելակերպի մասին մտքերն ավելի հաճախ են այցելում: Սա մեր ուղղեղի գաղտնի ու շատ կարևոր ֆունկցիաներից է:

mirg

 

Գաղտնիք չէ, որ մեր ուղեղը սիրում է  աշխատել մեզնից անկախ՝ հատուկ ծրագրով: Մեր տեսածն ու լսածն այն ինքնուրույն մշակում է  ու տեղավորում համապատասխան դարակներում: Ահա այս սկզբունքով էլ վառ գույնի թարմ մթերք տեսնելիս ուղղեղն ընկալում է  որպես առողջ ապրելակերպի մղում և հատուկ ծրագիր է թելադրում ձեր օրգանիզմին, որն էլ սկսում է համապատասխանաբար հենց այդ միջոցները պահանջել: Մի զարմացեք, եթե նշեմ, որ նման կերպ մարդու ուղեղի ու հետևաբար նաև հետագա գործողությունների վրա ազդում են նաև թարմ ու հյութեղ մրգերի ու բանջարեղենի լուսանկարները: Հաշվի առնելով մեր ուղեղի նման առանձնահատկությունը՝ մասնագետները նաև խորհուրդ են տալիս խոհանոցի պատերը ներկել վառ ու բնականին մոտ գույներով: Այսպես, օրինակ, դեղինի երանգները քաղցածության զգացում են աաջացնում, նույն կերպ, ինչպես որ այդ գույնը կրող մրգերի մեծ մասը…

Մի կարևոր հնարք ևս: Օգտվեք սովորականից ավելի փոքր ափսեից: Երբ մենք տեսնում ենք լի ափսեն, որից պետք է օգտվենք, արդեն իսկ որոշակիորեն ազդում ենք հետագա գործընթացների վրա: Ինքնախաբեություն է , ուրիշ ոչինչ, բայց շատ արդյունավետ: Մեր ուղղեղի համար կարևոր չէ, թե ինչ չափսի է ափսեն, կարևորն այն է, որ այն լի է, սա նշանակում է, որ ենթագիտակցորեն պատրաստվում ենք հագեցնող քանակություն ընդունել, ու այ քեզ հրաշք՝ լիքը լցված փոքրիկ ափսեի պարունակությունը հագեցնում է նույնքան, որքան և մեծ ափսեով լի սնունդը: Թեորեմն ապացուցված է:

 

Հաշվի առնելով այս բոլոր հնարքները՝ պետք է փաստել, որ որքան էլ խելացի ու կատարյալ մեխանիզմ ներդրված լինի մեզնում՝ ինքանակարգավորման գործընթացները գործի դնելու համար, միևնույն է, գիտակցական մոտեցումն ունակ է խաբելու անգամ այդ ամենակատարյալ թվացող գործընթացները:
Խելացի ու ճիշտ մոտեցումը կօգնի մշտապես հրաշալի տեսք ունենալ ու հաղթահարել օրվա մարտահրավերները: