Կերակրող մոր ռեժիմը չպետք է խախտվի: Շատ կարևոր է պահպանել նրա գիշերային քունը, որպեսզի կարողանա երեխային զբոսանքի տանել:
Գաղտնիք չէ, որ ծննդաբերությունից հետո կնոջ մոտ երեխայի հանդեպ վախի զգացում է առաջանում. նա անհանգստանում է, քանի որ  կարող է սխալվել, որի հետևանքով փոքրիկը քաղցած կմնա կամ էլ կհիվանդանա:

Այն ընտանիքում, որտեղ կերակրող մայր կա, պետք է հանգիստ և հարմարավետ միջավայր ստեղծել:

Մենք մշտապես տագնապների մեջ ենք, իսկ եթե  հանգստանանք, կհասկանանք, որ մարդ ենք լույս աշխարհ բերել, որն օրհնություն է և մեծ երջանկություն: Մայրը պետք է խաղաղվի,  ուրախանա իր փոքրիկով, նրա առաջին ժպիտով, այլ ոչ թե մտածի միայն կերակրելու և իր վախերի մասին:

Կերակրման ռեժիմը

Կերակրող մայրերի հոգեկան վիճակի կարևորությունը և փոքրիկի կերակրման ճիշտ ռեժիմը

Ո՞րն է փոքրիկին կերակրելու ճիշտ ռեժիմը: Երեխային կերակրելու լավագույն տարբերակը 2,5-3 ժամն է: Արդյո՞ք պետք է խստորեն հետևել այս ռեժիմին և փոքրիկին կերակրել 3 ժամը մեկ: Իսկ եթե նա քնած է, արթնացնել երեխային, թե՞  25-30 րոպե սպասել:
Ամերիկացի մանկաբույժները հետաքրքիր դիտարկում են արել, որը ցույց է տվել, որ կերակրման ռեժիմի խիստ և հետևողական պահպանումը հանգեցնում է  լակտացիայի նվազեցմանը:

Հաճախ երեխան ինքն է սահմանում իր ռեժիմը, որին պետք է մայրիկը հետևի: Մի անգամ երեխան կարող է շատ կաթ ուտել և երկար ժամանակ քնել, իսկ հաջորդ անգամ՝ քիչ ուտել և շուտ արթնանալ:
Երեխային կրծքով կերակրելու դեպքում պետք է հիշել մի շատ  կարևոր կանոն՝ ցերեկվա ընթացքում փոքրիկին պետք է կերակրել նվազագույնը 2 ժամը մեկ, իսկ գիշերը՝ 5-6 ժամը մեկ: Երեխայի սնուցման ռեժիմը բազմազան է. որոշ երեխաներ ուտում են 2-3 ժամը մեկ, իսկ մյուսները՝  նույնսիկ   3-3,5 ժամը մեկ: