Գաղտնիք չէ, որ կանայք շատ զգայուն են: Մանկությունից սկսած նրանց մեծ մասը սովոր են իրենց զգացմունքներն արտահայտել բառերով:
Ուստի դժվար է պատկերացնել մեկին, ով հուզական վիճակում կարող է լուռ մնալ:
Արդյո՞ք կնոջ ձայները և անկառավարելի վարքագիծը արտացոլում են նրա սեսքուալ ցանկությունները:  Միանշանակ՝ ոչ:

Լռե՞լ, թե՞ բղավել սեքսի ժամանակ

Չցանկանալով վիրավորել զուգընկերոջը՝  շատ կանայք անկողնում բղավում են պարզապես տպավորություն թողնելու համար:
Երբեմն նրանք նույնիսկ ձևացնում են: Տղամարդկանց մի մասը կարծում է, որ կանայք բղավում են ոչ թե հաճույքից, այլ ցավից:
Այս մտածողությամբ տղամարդկանց դուր չի գալիս, երբ կինն անկողնում ձայներ է հանում, քանի որ նրանց դա երբեմն վախեցնում է:

Լռե՞լ, թե՞ բղավել սեքսի ժամանակ

Այս կանայք սովոր են կառավարել տղամարդուն և թելադրել իրենց կանոնները:
Նման դեպքերում սեքսը դառնում է ուղղակի գործողություն և դադարում հաճույք պատճառել: Մինչդեռ որոշ տղամարդիկ էլ պարզապես խենթանում են այն կանանց համար, որոնք չեն ամաչում և  բղավում են սեքսի ժամանակ:
Իրականում, սեքսուալ կինը պետք է իմանա «անկրկնելի» բառի նվազագույնը 3  հոմանիշ և «սիրիր ինձ»  արտահայտության 7 հոմանիշ:

Իհարկե, ցանկալի է ցածր և ոչ շատ հնչեղ ձայնով բղավել, որպեսզի հարևանները չբացահայտեն, որ կինն իրեն երջանիկ է զգում:
Իսկ ո՞ր  կանայք են անկողնում լռում:

Լռե՞լ, թե՞ բղավել սեքսի ժամանակ

Եթե կինը սեքսի ժամանակ լռում է, ապա նրա հետ մի բան այն չէ,  լավագույն դեպքում էմոցիոնալ խնդիր է, իսկ վատագույն դեպքում՝ անտարբերություն:Ոչ ոք, այդ թվում նաև՝ մասնագետները, հստակ չեն կարող ասել՝ սեքսի ժամանակ կինը  պետք է բղավի, թե ոչ: Տարբեր մարդիկ,  տարբեր կարծիքներ և սեքսուալ մտադրություններ: Հետևաբար, այս հարցի վերաբերյալ համընդհանուր ճշմարտություն գոյություն չունի: Անկախ նրանից, կինը բղավում է թե լռում, կարևոր   նախապայմանը սեքսից հաճույք ստանալն է: Անշուշտ, երբեմն հարկավոր է ձայն հանել, որպեսզի տղամարդը չմտածի, որ իր սիրելին «մահացել» է երջանկությունից: