Լացն ու անհանգիստ վիճակը բնորոշ են նորածիններին: Սակայն նրանց հանգստացնելու շատ մեթոդներ կան:
Հաճախ նույնիսկ մի քանի օրական երեխան դառնում է անհանգիստ և կարող է ժամեր շարունակ լացել: Չէ՞ որ փոքրիկը դեռ չի գիտակցում գիշեր-ցերեկ տարբերությունը: Բացի այդ, լույս աշխարհ գալուց հետո երեխայի գիշերային քնի մեկ ցիկլը շատ կարճ է՝ ընդամենը 60 րոպե: Հետևաբար, բնական երևույթ է, երբ երեխան ամեն ժամը մեկ արթնանում է: Ճիշտ է՝ բոլոր երեխաներն էլ լացում են, իսկ երբեմն էլ՝ անվերջ բղավում: Նորածնի լացը մտահոգում է յուրաքանչյուր մայրիկի, քանի որ նա չի կարողանում հասկանալ, թե ինչ է ուզում փոքրիկը:
Նույնիսկ անդադար լացող և քմահաճ երեխային հնարավոր է հանգստացնել, եթե հետևեք այն մեթոդներին, որոնք թվարկված են ստորև.
Պարզեք, թե ինչու է երեխան լացում:
Նորածնի լացը հաճախ կապված է քաղցի հետ: Մի անհանգստացեք, եթե երեխան լացում է գիշերվա ընթացքում, կերակրեք նրան, և նա անմիջապես կհանգստանա:
Կրկին քնեցրեք երեխային:
Գիշերվա ընթացքում փոքրիկը կարող է արթնանալ նույնիսկ ամենաանշան աղմուկից: Բարուրեք երեխային և նորից քնեցրեք:
Հատուկ ռեժիմ սահմանեք:
3 ամսականում երեխան արտադրում է մելատոնին քնի հորմոնը: Տեսականորեն, այսպես է սահմանվում երեխայի քնի ռեժիմը: Ամեն օր երեխային քնեցրեք նույն ժամին՝ նրան սովորեցնելով հատուկ ռեժիմին:
Ստուգեք փոքրիկի տակդիրը:
Որոշ երեխաների լացի գլխավոր պատճառը հենց թաց տակդիրն է, որը նրանց անհարմարություն է պատճառում: Հաճախակի ստուգեք երեխայի տակդիրը, եթե այն թաց է, անմիջապես մեկ ուրիշն օգտագործեք:
Փոքրիկին ծծակ տվեք:
Կերակրելուց հետո ծծակը դրեք երեխայի բերանում: Այն կարող է հանգստացնել նույնիսկ ամենանհանգիստ նորածնին: Երեխաները ունեն դրա պահանջը:
Նյութի աղբյուրը՝ www.motherandbaby.co.uk
Նկարի աղբյուր՝ www.pixabay.com, www.pexels.com, www.motherandbaby.co.uk