Աշունը ճանապարհորդության համար ֆանտաստիկ եղանակ է:  Աշնանային սեզոնին ավարտվում է երեխաների արձակուրդը և վերանում ամռան նկատելի աշխուժությունը: Արդյունքում՝ հանգստյան գոտիներն ավելի մատչելի և հասանելի են դառնում: Շատ երկրներում աշնանն այնքան ջերմ և արևոտ է, որքան ամռանը: Բացի այդ, աշխարհի տարբեր երկրներում  մեծ շուքով նշում են աշնանային տոները, որոնցից ամենահայտնին Հելոուինն է: Այս տոնին հաճելի ժամանցն ու զվարճանքն ապահովված են:

Եթե դուք դեռ չեք կողմնորոշվել՝ որտեղ ճանապարհորդել աշնանային արձակուրդներին, ապա երկրների այս ցանկը կօգնի Ձեզ ճիշտ կազմակերպել աշնանային «փախուստը»:

Մադագասկար

Աշնանային արձակուրդներ

Եթե ցանկանում եք այս դրախտային վայրն այցելել, ապա աշունը ամենահարմար ժամանակն է: Այս սեզոնին Մադագասկարը շատ գեղեցիկ է, քանի որ եղանակը հաճելի է, իսկ թռչուններն էլ՝ ակտիվ:

Նեպալ

Աշնանային արձակուրդներ

Նեպալ այցելելու համար աշունը լավագույն ժամանակն է: Մաքուր և զով եղանակը հանգստյան այս վայրի  գլխավոր առավելություններն են:

Կրետե, Հունաստան

Աշնանային արձակուրդներ

Գեղատեսիլ լողափերի և պատմական շինությունների շնորհիվ Կրետե կղզին հիանալի վայր է՝ աշնանը ճանապարհորդության մեկնելու համար: Այս սեզոնին Հունաստանում խեցգետնի և խմիչքների  փառատոններ են կազմակերպվում, որոնց ժամանակ զբոսաշրջիկները և տեղացիները մինչև լուսաբաց զվարճանում են միասին:

Շոտլանդիա

Աշնանային արձակուրդներ

Շոտլանդիան նույնպես ակտիվ զբոսաշրջային վայր է, քանի որ այն հատնի է իր համեղ ծովամթերքներով և  յուրահատուկ համերի սնկերով: Շոտլանդիան գեղեցիկ և զարմանահրաշ բնություն ունի:

Իտալիա

Աշնանային արձակուրդներ

 

Իտալիան աշխարհի այն զարգացած պետություններից մեկն է, որը զբոսաշրջիկներին ջերմ ընդունելություն է ցուցաբերում: Իտալիայում հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ուտելիքի փառատոններ և տոնակատարություններ են կազմակերպվում: Եթե դուք յուրահատուկ ճաշատեսակների և խմիչքների սիրահար եք, ապա Իտալիա գնացեք աշնանը:

Շվեյցարիա

Աշնանային արձակուրդներ

Ոչինչ այնքան հաճելի չէ, որքան աշնանը Շվեյցարիայում զբոսնելը, երբ փողոցները թեթևացել են մարդկանց բազմությունից, իսկ Ալպերի լանջերը՝ գեղեցկացել աշնանային գույներով:

Ռաջաստան, Հնդկաստան

Աշնանային արձակուրդներ

Աշնանը Ռաջաստանում համեմատաբար զով է: Տարվա այս եղանակը անապատային շրջանն ուսումնասիրելու համար հարմար  ժամանակ է: Ջեյսալմերում ուղտերի քարավանը ձեզ կտանի անապատի խորքերը՝ բաց երկնքի  տակ քնելու և լռությունը վայելելու համար:

Փարիզ, Ֆրանսիա

Աշնանային արձակուրդներ

Քանի որ աշունը ռոմանտիկ եղանակ է, ուստի այն պետք է անցկացնել աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկում՝ Փարիզում: Ֆրանսիական անկրկնելի խոհանոցը, նեոկլասիկ ոճի ճարտարապետական կոթողները և դարերի պատմություն ունեցող եկեղեցիները  գրավում են յուրաքանչյուր զբոսաշրջիկի ուշադրությունը:

Ճապոնիա

Աշնանային արձակուրդներ

Աշնանը Ճապոնիան առանձնանում է իր անսովոր տերևաթափով, որն այնքան ուժեղ է լինում, որ  տեղի բնակիչները կարողանում են գուշակել, թե  երկրի որ  շրջաններն են  գեղեցիկ գույներով ներկվում: Հյուսիսային Ճապոնիայում   արդեն սեպտեմբերին ծաղիկները սկսում են ծաղկել: Եթե որոշել եք աշնանային հանգիստը Ճապոնիայում կազմակերպել, ապա այնտեղ այցելել կրակի փառատոնին, երբ ամբողջ երկիրը լուավորվում է: